Եգիպտոսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար. առնվազն 1 զոհ կա

19:57 • 27.11.12

Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանության բախումներից Թահրիր հրապարակում արդեն մեկ զոհ կա, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղական մամուլին:


Մահացողը Ֆաթի Ղարիբն է, ում մահը վրա է հասել հիվանդանոցում՝ արցունքաբեր գազից թունավորվելու հետևանքով:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կահիրեի ցուցարարները բողոքում էին նախագահ Մուհամեդ Մուրսիի որոշման դեմ, որով ընդլայնվում են նրա լիազորությունները: Նրանք պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր «Մուսուլման եղբայրները գողացել են հեղափոխությունը» և «Նախագահը ժողովրդին քաղաքացիական ապստամբության է մղում»:


Հայտնի է, որ «Մուսուլման եղբայրները» իրենց հերթին չեղյալ են համարել այսօր նախատեսվող Մուրսիին աջակցելուն ուղղված ակցիաները՝ ընդդիմադիրների հետ հնարավոր բախումները կանխելու համար: