Գերմանիայում 14 հաշմանդամ է ողջակիզվել
Գերմանիայի հարավ-արևելյան քաղաքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 14 հաշմանդամ է ողջակիզվել, հայտնում է Euronews-ը։
Կրակը բռնկվել է հաշմանդամների համար նախատեսված արհեստանոցում. զոհերից բացի, կա նաև 7 վիրավոր՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
Ըստ նախանական տվյալների՝ կրակը բռնկվել է արհեստանոցի պահեստում, որտեղ քիմիական ռեակտիվներ են պահվել։ Միջադեպի ժամանակ արհեստանոցում գտնվել է հոգեկան շեղումներով 1 ու նյարդային համակարգի խանգարումներով տառապող 120 մարդ։










