Գերմանիայում բացվել է առաջին վիրտուալ դպրոցը

09:42 • 27.11.12

Գերմանային պատկանող ,Վադենյան ծովում գտնվող Արևմտա-ֆրիզյան կղզիների աշակերտներն այսուհետ «հաճախելու են» վիրտուալ դպրոց և մասնակցելու են դասերին համացանցի միջոցով, հայտնում է Euromag-ը։

 

Մեկուսացված կղզիների աշակերտները կմիանան դասերին օնլայն ռեժիմով համակարգիչներով, ինչպես նաև տեսակապի օգնությամբ։ Արդյունքում նրանք կստանան գիմնազիայի ստանդարտ ատեստատ, որն իրավունք է տալիս ուսումը շարունակել համալսարաններում։

 

Սակայն վիրուալ դպրոցում չեն դասավանդվի բոլոր առարականեր, այլ միայն նրանք, որոնք այդքան էլ լավ չեն ներկայացված կղզիներում, օրինակ ՝ ֆրանսերեն լեզուն։ Արտասովոր դպրոցը կգործի մինչ 2015 թ.-ը, ինչից հետո այն կամ կշարունակի իր գործնեությունը կամ կդադարեցնի։