Մեկնարկեց մամուլի, գրահրատարակչության և գրքերի տարածման հարցերով միջպետական խորհրդի նիստը

13:19 • 27.11.12

Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 12-րդ նիստի մեկնարկը Երևանում տրվեց այսօր և կտևի երկու օր: Նիստին ներկա էին Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից ժամանած պատվիրակություններ, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, և ասաց, որ արդեն 4-րդ տարին է` իրենց կողմից տպագրված գրքերը միջազգային մրցույթներում բավական լուրջ մրցանակների են արժանանում:


Այս ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության մասին փոխնախարարն ասաց, որ այս համագործակցությունը շատ կարևոր է այն առումով, որ երկրները փոխանակվում են իրենց հրատարակած գրքերով: «Մասնակիցները շատ ակտիվ օգտվում են գրքափոխանակման ֆոնդերից, ինչպես նաև մատենագիտական գիտելիքների փոխանակման հնարավորություն է ստեղծվում»,- ասաց Արթուր Պողոսյանը:


Նրա տեղեկացմամբ` այսօրվա նիստին հաստատվելու է մի փաստաթուղթ, ըստ որի կկարգավորվի ԱՊՀ երկրներից գրքերի տեղափոխման հետ կապված մի շարք հարցեր: