Բաղդադում երեք պայթյուն է որոտացել. 19 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ

21:38 • 27.11.12

Ամենաքիչը 19 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են այսօր Բաղդադում իրականացված երեք պայթյունների հետևանքով, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով իրաքյան ոստիկանությանը:

 

Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի տարբեր հատվածներում: Ռումբերից մեկը գործարկվել է շիա մզկիթի մոտ` իրաքյան մայրաքաղաքի հյուսիսում:


Դեռևս ահաբեկչական գրոհների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն, ոստիկանության վարկածով, դրանք կարող են սունի ապստամբները կազմակերպել: