Իվանիշվիլին կարծում է, որ կարողացել է ԱՄՆ-ին համոզել Վրաստանի հուսալի գործընկեր լինելու մեջ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ կարողացել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինին վստահեցնել, որ Վրաստանի նոր իշխանությունների պայմաններում Թբիլիսի – Վաշինգտոն հարաբերություններն ավելի հուսալի և առարկայական կլինեն, հաղորդում է Грузия Online-ը:
Այս մասին վարչապետը հայտարարել է Էրիկ Ռուբինի հետ հանդիպման ավարտին, որը Իվանիշվիլիի՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակում արդեն երկրորդ հանդիպումն է ամերիկացի դիվանագետի հետ:
«Մենք բարեկամական հանդիպում անցկացրինք: Այսօր խոսել ենք համեմատաբար թեթև ձևաչափերով, հաճախ նույնիսկ մոռանալով դիվանագիտության մասին, և մեզ մոտ շատ ընկերական և ջերմ հանդիպում ստացվեց», - նշել է Իվանիշվիլին:
«Դիտարկել ենք երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ Վրաստանի նոր իշխանությունների ջանքերի շնորհիվ, դրանք էլ ավելի կխորանան: Ես նրանց վստահեցրի, որ դրանք զգալիորեն ավելի հուսալի և կոնկրետ կլինեն ԱՄՆ-ի համար: Միացյալ Նահանգները, իր կողմից, կջանա, որ մենք կենսագործենք մեր նպատակները առավելագույն կարճ ժամկետներում, դառնանք ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:










