ԱՄՆ-ում մահացել է Նոբելյան մրցանակակիր բժիշկը, ով առաջինն է աշխարհում երիկամի փոխպատվաստում կատարել

12:05 • 27.11.12

Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում, 93 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ Ջոզեֆ Մյուրեյը, հայտնում է НТВ-ն։


Ամերիկացի վիրաբույժը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում 1954թ.-ին, երբ մարդկության պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ կատարեց երիկամի փոխպատվաստում։


Նախքան հիվանդին վիրահատելը, նա երկար ժամանակ փորձեր է կատարել շների վրա։ Նրա հայտնի դարձած հիվանդը 23-ամյա մի երիտասարդ էր, ում Մյուրեյը փոխպատվաստել է իր զույգ եղբոր երիկամը։

 

1990թ. վիրաբույժն իր ընկերոջ՝ մեկ այլ բժիշկ Էդվարդ Թոմասի հետ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի Նոբելյան մրցանակի է արժանացել։