Փոխհրաձգության ժամանակ սպանվել է Մեքսիկայի գեղեցկուհին
Մեքսիկայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթանակի արժանացած 20-ամյա Մարիա Սյուզանա Ֆլորես Գոմեսը դարձել է իրավապահների ու հանցավոր խմբի անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության զոհը, գրում է Yahoo News-ը։
Գեղեցկուհու դին հայտնաբերվել է նարկոբարոնների հսկողության տակ գտնվող Սինալոա նահանգի ճանապարհներից մեկի մոտ՝ հրացանը կողքին գցած։
Հայտնի է, որ երիտասարդ Գոմեսը զբաղվում էր «Միսս փամփուշտ» ֆիլմի նկարահանման աշխատանքներով, որի շրջանակներում նպատակ ուներ բացահայտել նարկոբարոնների և գեղեցկության մրցույթների մասնակիցների միջև եղած կապը։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ փոխհրաձգության ժամանակ Գոմեսը գտնվել է հանցագործների «ճամբարում»։










