«ՎԱԶ 2101»-ը Չարենցավան-Սևան ավտոճանապարհին ընկել է ձորը. 1 զոհ, 3 վիրավոր

22:18 • 27.11.12

Այսօր երեկոյան ժամը 20.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորըային պատահար:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, «ՎԱԶ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորը. կա երեք տուժած, մեկ զոհ:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունները: Տուժածները տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:

Բժիշկների հավաստմամբ` երկուսը գտնվում են շոկային վիճակում, երրորդը, ում վիճակը ծանր է, տեղափոխվել է Երևան: