Ադրբեջանում նորակոչիկ է մահացել

12:52 • 27.11.12

Մեկ ամիս առաջ ադրբեջանական բանակում ծառայության անցած 18-ամյա Իլհամ Էլմադդին օղլու Նագիզադեն ծանր վիճակում տեղափոխվել է Բաքվի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։


Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ զինվորը մահացել է սիրտ-անոթային և թոքերի անբավարարությունից։