Սարյանի կտավը հեղինակավոր Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային 1 մլն դոլարով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հեղինակավոր Sotheby's աճուրդի տանը 1 մլն դոլարով (623.7 ֆունտ ստերլինգ) վաճառվել է Մարտիրոս Սարյանի «Պոետ. Արագածի լանջերին» վաղ շրջանի բնապատկերը։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, սա ռեկորդային գումար է տաղանդավոր հայ գեղանկարչի աշխատանքների համար։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Սարյանի աշխատանքից զատ վաճառվել է նաև մեկ այլ հայազգի նկարիչ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» կտավը։ Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 286.6 հազար դոլարով (175.3 ֆունտ ստերլինգ)։
Ռուսական արվեստին նվիրված աճուրդի ընթացքում ևս մի քանի գնային ռեկորդներ են սահմանել Վալենտին Սերովի, Վասիլի Վերեշչագինի և Լադո Գուդիաշվիլիի կտավները։
Ռուսական արվեստին նվիրված աճուրդները կշարունակվեն նաև այսօր։










