Շրի Լանկայում արգելել են վտանգավոր սնունդ զոհաբերել քրմերին
Շրի Լանկայի կառավարությունը բուդդիստական քրմերին պարտավորեցրել է որպես զոհաբերություն ընդունել միայն առողջ սնունդ, հաղորդում է BBC-ն:
Սնունդը, որը քրմերին զոհաբերում են ուխտավորները, հաճախ չափազանց շատ ճարպեր և շաքար է պարունակում, կարծում է երկրի առողջապահության նախարարությունը:
Շատ քրմեր սնվում են միայն այն սննդամթերքով, որը նրանք ստանում են ուխտավորներից:
Վերջին տարիներին նրանցից շատերի մոտ շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ են զարգանում, ինչը կապված է սխալ սննդի հետ, պարզաբանում է նախարարությունը:
BBC-ն նշում է, որ Շրի Լանկայի բնակիչները սնունդ են զոհաբերում քրմերին՝ կարծելով, որ դա իրենց հաջողություն կբերի:










