ՄԱԿ-ի ԳԱ կոմիտեն հավանություն է տվել նացիզմի հերոսացման անթույլատրելիության մասին բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սոցիալական, մշակութային ու մարդասիրական հարցերի կոմիտեն հավանություն է տվել նացիզմի հերոսացման անթույլատրելիության վերաբերյալ բանաձևին։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով միջազգային կառույցի պաշտոնական հաղորդագրությանը։
Փաստաթուղթը ներկայացրել էր ռուսական պատվիրակությունը, որին աջակցել է 120 երկիր, 57-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ ԱՄՆ-ն, Կանադան և Մարշալյան կղզիները հրաժարվել են աջակցել նախաձեռնությանը։
Փաստաթղթում լուրջ անհանգստություն է հայտնվում որոշ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ծայրահեղական տրամադրությունների աճի վերաբերյալ, որը հիմնված է ֆաշիզմի և ռասիզմի գաղափարախոսության վրա։










