Շնորհիվ Հոլանդիայից ներկրված կակաչների՝ 2013թ-ի գարնանը Երևանում սպասվում է ծաղկի գունային հրավառություն

18:00 • 27.11.12

Երևանի քաղաքապետարանը խոստանում է՝ 2013թ-ին գարնան առաջին ամիսներից արդեն մայրաքաղաքում ծաղկի գունային հրավառություն ապահովել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը՝ հավելելով որ Երևանը եկող տարի կծաղկի ապրիլից՝ շնորհիվ Հոլանդիայից ներկրված կակաչների:


«Հոլանդիայից այս տարի կակաչի 300 000 սոխուկներ են բերվել (4 գույնի, 6 երանգի), որոնք կբաժանվեն վարչական բոլոր շրջաններին: Ապրիլի վերջից մինչև մայիս 15-ը կունենանք մի գեղեցիկ գունային հրավառություն՝ կարմիր, սպիտակ կապույտ...»,- ասաց նա:


Ավետ Մարտիրոսյանը նշեց, որ կակաչների սոխուկներն ի տարբերություն այլ ծաղիկների՝ ներկրվում են մեկ անգամ ու հետո աճեցվում տեղում։


«Այս տարի 300 000 սոխուկներ են բերվել, իսկ մյուս տարի արդեն կունենանք 700 000 սոխուկ»,- ասաց նա: