Խուլիգանություն «Զվարթնոց» օդանավակայանում
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 0։30-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:
Նվեր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:










