Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվածների մեջ մեկ հայ կա

20:59 • 28.11.12

Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թվում ազգությամբ մեկ հայ կա, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։


Նրա տեղեկացմամբ՝ զոհվածը երկքաղաքացի Ֆաադի Պոլոնն է։


Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դամասկոսի Ջարամանա արվարձանում ականապատ ավտոմեքենաներ էին պայթեցվել. զոհվել էր, տարբեր տվյալների համաձայն, 44-54 մարդ։


Բացի Ջարամանայից, ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել ալ-Նահդա և ալ-Քերայաթ թաղամասերում։

Ջարամանան քրիստոնեաբնակ թաղամաս է և բնակեցված է հիմնականում դրուզներով, սակայն կան նաև 200-ից ավելի հայ ընտանիքներ։