«Հայկական սպառնալիքի» պատճառով ԱՄՆ-ի Քերոլ շրջանը ցանկանում է պաշտոնական լեզու ճանաչել անգլերենը
Միացյալ Նահանգների շրջաններից մեկի՝ Քերոլի ղեկավար Հեվն Շումեյքեր կրտսերը, հիմք ընդունելով «հայկական սպառնալիքը», հանդես է եկել շրջանի պաշտոնական լեզուն անգլերենը ճանաչելու առաջարկով, գրում է The Washinghton Post-ը։
Շրջանի ղեկավարը նման քայլի է դիմել, երբ իմացել է, որ Վաշինգտոնի արվարձանը հսկայական գումար է ծախսել հողօգտագործման վերաբերյալ որոշ փաստաթղթերի հայերեն թարգմանության համար։ Դրանից հետո Շումեյքերը ներկայացրել է շրջանում անգլերենը պաշտոնական լեզու ճանաչելու որոշման նախագիծ։
Արդյունքում՝ բուռն քննարկում է սկսվել Քերոլի՝ երբեմնի գյուղատնտեսական համայնքում, որի բնակիչները դեմ են «մենք և նրանք» մտածողությանն ու գտնում են, որ այս որոշումը պառակտում կմտցնի համայնքում։ Սակայն Քերոլի ղեկավարության անդամ Ռիչարդ Ռոթշիլդը գտնում է, որ որոշման նախագիծը որևէ կապ չունի այլատյացության հետ և հիմնված է ողջամտության վրա։
«Եթե դուք գաղթել եք Ամերիկա, ապա պետք է սովորեք մեր լեզուն, այլ ոչ թե հակառակը։ Ես չպետք է ձեր լեզուն սովորեմ։ Ամեն ինչ շատ պարզ է, եթե դու Հռոմում ես, ապա պահիր քեզ իտալացու նման»,-ասել է նա։
Բացի այդ, Շումեյքերն ընդգծել է, որ որոշումն ընդունվելու դեպքում կազդի միմիայն պետական բիզնեսին առնչվող փաստաթղթերին։










