Նախնական տվյալներով՝ Դամասկոսում պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր չկան. Տ. Բալայան

18:35 • 28.11.12

Սիրիայում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների համաձայն՝ Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թվում հայեր չկան։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։


Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դամասկոսի Ջարամանա արվարձանում ականապատ ավտոմեքենաներ են պայթեցվել. զոհվել է, տարբեր տվյալների համաձայն, 44-54 մարդ։

 

Բացի Ջարամանայից, ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել ալ-Նահդա և ալ-Քերայաթ թաղամասերում։

Ի դեպ, Ջարամանան քրիստոնեաբնակ թաղամաս է, այն բնակեցված է հիմնականում դրուզներով, սակայն կան նաև 200-ից ավելի հայ ընտանիքներ։