Վրաստանի նոր իշխանությունները մեծացնում են ռազմական բյուջեն
Վրաստանի 2013թ.-ի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 690 մլն լարի (418 մլն դոլար)։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է խորհրդարանի պաշտպանության ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։
Սա 9 մլն դոլարով ավելի է 2012-ի ռազմական բյուջեից։
«Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջին անգամ ներկայացված բյուջեի նախագիծը կհաստատվի դեկտեմբերին։
«Մեր գլխավոր խնդիրը ռազմական բարեփոխումների ճիշտ կազմակերպումն ու իրագործումն է»,- ասել է Սեսիաշվիլին։










