CNN-ի նախագահ կդառնա NBC-ի նախկին ղեկավարը

13:24 • 28.11.12

CNN հեռուստաընկերության նոր նախագահ կդառնա Ջեֆրի Ցուկերը, ով NBCUniversal-ի նախկին գլխավոր տնօրենն է, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։ 


Ինչպես և սպասվում է, Time Warner ընկերությունը, ում պատկանում է CNN-ը, Ցուկերի նշանակման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ։ Հեռուստաընկերության ղեկավարի պաշտոնում Ցուկերը կփոխարինի Ջիմ Ուոլթոնին, ով ղեկավարել է CNN-ը 9 տարի։ Ջիմ Ուոլթոնի հեռանալը պայմանավորված է CNN-ի հեղինակության նվազմամբ։

 

Ըստ Reuters-ի տվյալների՝ երեկոյան հաղորդումների լսարանն Ամերիկայում չի գերազանցել 1 միլիոնը։ Այս տարվա մայիսին հեռուստաալիքը սահմանել է 20 տարվա «հակավարկանիշային ռեկորդը»։