Պայթյուն Դամասկոսի հայաշատ թաղամասերից մեկում. 44 զոհ, 83 վիրավոր (լուսանկարներ)
Դամասկոսի Ջարամանա արվարձանում այսօր առավոտյան ականապատ ավտոմեքենաներ են պայթեցվել. զոհվել է առնվազն 44 մարդ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնի է զոհերից 34-ի ինքնությունը, մյուս 10 դիերի ինքնությունը ճշտվում է։
Բացի Ջարամանայից, ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել ալ-Նահդա և ալ-Քերայաթ թաղամասերում։ Այստեղ վնասը հիմնականում նյութական է։
Ի դեպ, Ջարամանան քրիստոնեաբնակ թաղամաս է, այն բնակեցված է հիմնականում դրուզներով, սակայն կան նաև 200-ից ավելի հայ ընտանիքներ։










