Financial Times-ի գլխավոր տնօրեն Ռոնա Ֆերհեդը պարբերականը լքելու որոշում է կայացրել

10:13 • 28.11.12

Financial Times Group-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Ռոնա Ֆերհեդը հայտարարել է, որ լքում է պարբերականը, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

51-ամյա Ֆերհեդը համարվում էր Pearson մեդիահոլդինգի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու գլխավոր թեկնածուներից մեկը, որում ընդգրկված է նաև Financial Times-ը։

 

Սակայն պարզ է դարձել, որ Ֆերհեդը չի դառնա հոլդինգի ղեկավար՝ չնայած որ հոլդինգի թոփ-մենեջերն է արդեն 12 տարի։ Պարբերականը հենց այդ փաստով է մեկնաբանում նրա՝ հրաժարական տալու որոշումը։

 

Իր արժանիքների համար Pearson-ը կվճարի նրան 1 մլն ֆունտ ստերլինգ։