«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի 5 հաղթողներին` 15 000-ական դոլար դրամաշնորհ

15:57 • 28.11.12

Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել 5 թիմեր, որոնցից յուրաքանչյուրին կտրվի 15000 ԱՄՆ դոլար պարգև, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը:


Արտակ Համբարյանի, Ժոզեֆ Փանոսյանի, Գագիկ Վարդանյանի, Ալեքսանդր Շաքարյանի և Նարեկ Կարապետյանի թիմերի ներկայացրած ծրագրերը՝ կյանքի կկոչվեն:


«Մեր ծրագիրը վերաբերում է էներգաէֆեկտիվ օդափոխության կոմպակտ համակարգերի ստեղծմանը, և այս գումարով փորձելու ենք գաղափարը դնել արտադրության մեջ»,- ասաց մրցույթի հաղթողներից Արտակ Համբարյանը:


Նշենք, որ դրամաշնորհային մրցույթը և դրան նախորդող Վենչուրային կոնֆերանսը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և ԱՄՆ «Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի» կողմից:


Մրցույթի մյուս մասնակից թիմերի ներկայացուցիչները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով, ինչպես նաև խրախուսական մրցանակ շնորհվեց լավագույն շնորհանդեսի համար: