Գյումրիում 22 տարի անց բացահայտվել է «Մոսկվիչ 2140»–ի մասերի գողության դեպքը

13:03 • 28.11.12

Շուրջ 22 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Կատարվում է նախաքննություն: