Հայաստանի քաղաքացին փորձել է հատել Ուկրաինայի սահմանը եղբոր անձնագրով
Ուկրաինայի սահմանային անցակետերից մեկում անձնագրի ստուգման ժամանակ սահմանապահները հայտնաբերել են մի անձնագիր, որը չի պատկանել այն ներկայացնող անձին, հայտնում է Аналитика-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի սահմանային պետական ծառայության մամուլի ծառայությանը։
Հայաստանի քաղաքացին իրավապահների հետ զրույցում նշել է, որ վերցրել է իր հարազատ եղբոր անձնագիրը՝ այդ կերպ Եվրոպական Միության որևէ երկիր մուտք գործելու համար։
Այժմ տվյալ փաստի շուրջ ստուգումներ են տարվում։










