Ճապոնիայի ափերի մոտ 5 դիերով նավակ է հայտնաբերվել
Ճապոնիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ գտնվող կղզու մոտ 5 կիսաքայքայված դիերով փայտե նավակ է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունը կասկածում է, որ նավակը եկել է Հյուսիսային Կորեայից. այնտեղ կան կորեերեն արված գրություններ։
Դիահերձողների կարծիքով՝ մարդիկ մահացել են առնվազն մեկ ամիս առաջ։
Ճապոնիայի առափնյա պարեկային ծառայությունն արդեն մեկ անգամ չէ, որ ծովում հյուսիսկորեացի փախստականների է հայտնաբերում։










