Աշխատավայրում մահացել է Le Monde թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Իսրաելևիչը
Հիսունինը տարեկանում, սրտի կաթվածից մահացել է ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Իսրաելևիչը, գրում է The Guardian-ը։ Նա իրեն վատ է զգացել հենց աշխատավայրում՝ խմբագրության շտաբ-բնակարանում։
Աշխատակիցներից մեկը նրան օգնություն է ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են լրագրողի մահը։
Le Monde թերթում Իսրաելևիչն աշխատել է 1984թ.-ից։ 2000թ. նա թողել է թերթը՝ Les Echos և La Tribune բիզնես պարբերականները ղեկավարելու համար։ Սակայն անցած տարվա փետրվարին վերադարձել է Le Monde՝ զբաղեցնելով ոչ միայն գլխավոր խմբագրի, այլ նաև տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։










