Ամերիկացին կես տարի կազատազրկվի պատառաքաղով թութակին սպանելու համար
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Էվերետտ քաղաքի բնակիչը կես տարի կանցկացնի բանտում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Օգոստոսին նա սպանել է իր ընկերուհու թութակին, հաղորդում է vesti.ru-ն` հղում կատարելով The Herald պարբերականին:
63-ամյա Ռիչարդ Աթկինսոնը մեղավոր է ճանաչվել Բեյլի մանակունով 18-ամյա թութակի սպանության մեջ: 2012թ. օգոստոսի 19-ին, գտնվելով իր նախկին ընկերուհու բնակարանում, նա պատառաքաղով խոցել էր թութակին, ապա ավերածություն իրականացրել բնակարանում: Տան տիրուհին այդ ժամանակ տանը չի եղել:
Նախօրեին կայացած դատի ժամանակ, չարագործի դատապաշտպան Ուիլիամ Շթեֆները հայտարարել էր, որ իր պաշտպանյալը կատարվածի մասին ոչինչ չի հիշում, ինչը պայմանավորված է նրա հարբածությամբ և հանգստացնող դեղերի ազդեցությամբ:
Հիմա տարեց ամերիկացին պետք է կես տարի ազատազրկվի: Բացի այդ, դատավճռի համաձայն, նա իրավունք չունի 5 տարի շարունակ կենդանիներ վերցնել խնամքի: Աթկինսոնը նաև նյութական փոխհատուցում պետք է վճարի և անցնի հոգեբուժական փորձաքննություն:










