52–ամյա տղամարդը մահացել է «Կովկաս» համալիրի մոտ վրաերթի ենթարկվելու պատճառով

10:16 • 28.11.12

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից նոյեմբերի 27-ին՝ ժամը 08.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Կովկաս» համալիրի մոտակայքում մարդ կա ընկած:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին` «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Ոսկան Հարությունյանին, որը տեղում մահացել է:

 

Կատարվում է քննություն: