Սերբիայում իշխանություններն ահազանգել են վամպիրի հայտնվելու մասին

18:59 • 28.11.12

Սերբական քաղաքներից մեկի իշխանությունները նախազգուշացրել են, որ հնարավոր է իրենց քաղաքում վամպիր լինի ազատության մեջ, հայտնում է Courier Mail-ը:

 

Խոսքը Բայինա Բաստա քաղաքի մասին է, որտեղ սխտորի՝ վամպիրների դեմ պայքարի ավանդական միջոցի վաճառքն աճել է. իշխանությունները հենց սխտոր են խորհուրդ տվել կիրառել՝ դնել պատուհանների ու տան շեմին: «Առողջապահական բնույթի» հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ փլուզվել է լեգենդար վամպիր Սավա Սավանովիչի հետ ասոցացվող ջրաղացը:

 

Աղբյուրը նշում է, որ վամպիրները Սերբիայի ամենահայտնի «բոբոներն» են:

 

Տեղի գյուղերից մեկի ղեկավար Միոդրագ Վույետիչը բացատրել է, թե ինչու են բնակիչները վախեցած. «Բոլորին է հայտնի այդ վամպիրի լեգենդը, և մարդկանց վախեցնում է միտքն այն մասին, որ [ջրաղացի փլուզումից հետո] նա անօթևան է և կեցության այլ վայր ու, հնարավոր է, նաև զոհեր է փնտրում»: Պաշտոնյան խորհուրդ է տվել տան ամեն սենյակում խաչ կախել: