Շրի Լանկայում կվերահսկվի վանականներին համեղ սննդի նվիրատվությունը

14:19 • 28.11.12

Շրի Լանկայի առողջապահության նախարարությունն առաջիկայում կկազմի այն սննդամթերքի ցանկը, որոնք թույլատրելի (և ոչ թույլատրելի) է տալ բուդդիստ վանականներին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

Նման ցանկ կազմելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ որոշ վանականներ չարաշահում են յուղոտ և քաղցր սնունդը։

 

Նախարարության տվյալներով՝ վերջին տարիներին սրտային հիվանդություններով և շաքարախտով հիվանդ վանականների թիվը սկսել է աճել։ Պարզվել է, որ հիվանդությունների պատճառը հենց վնասակար սնունդն է, որը մեծ քանակությամբ բերում են հավատացյալները։

Համարվում է, որ մթերքը վանք բերելը հաջողություն է բերում ինչպես այս կյանքում, այնպես էլ մյուս։ Թե ինչ հատկապես կարգելվի տալ վանականներին, դեռևս չի հաղորդվում։