Սիրիական ընդդիմության ղեկավարներն իրենց առաջին նիստը կգումարեն Կահիրեում

08:40 • 28.11.12

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջին նիստի ժամանակ, որը տեղի կունենա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, առանցքային է լինելու ժամանակավոր կառավարության կազմի հարցը, գրում է Взгляд-ը։

 

Շուրջ 60 պատվիրակներ, որոնք ընտրվել են ավելի վաղ Կատարում ընդդիմության անցկացրած համաժողովի ժամանակ, մտադիր են լուծել Սիրիայի ապագա վարչապետի հարցը, իսկ չստացվելու դեպքում գոնե կորոշեն այդ պաշտոնի թեկնածուին։

 

Սակայն կազմակերպիչները նշում են, որ նիստի հիմնական խնդիրն է նոր մարմնի ստեղծումը, որը լիակատար աջակցություն կստանա արաբական և արևմտյան պետությունների կողմից։
 

Ըստ վերլուծաբանների՝ մեծ է հավանականությունը, որ պատվիրակների միջև լուրջ տարաձայնություններ առաջանան ու պառակտում սկսվի՝ վարչապետի ընտրության հետ կապված։