Toyota-ն Էսսենի թյունինգ-շոուին մրցարշավային լիմուզին է նախապատրաստել (լուսանկարներ)

23:13 • 28.11.12

Ներկայացուցչական դասի Lexus LS 460-ը արդեն նաև «լիցքավորված» տարբերակ կունենա, որը ստեղծում է Toyota Motorsport-ը:

Նախագիծը ստացել է TMG Sports 650 Concept անվանումը, որտեղ թվերը նշանակում են շարժիչի հզորությունը, իսկ «կոնցեպտ» բառով ներկայացվում է սպորտային սեդանի բացառիկությունը, հաղորդում է vesti.ru-ն:


Toyota-ի սպորտային բաժանմունքում իրենց նախագիծը ներկայացնում են որպես «շքեղ լիմուզին, որը միանման հարմարավետ և անբռբնազբոս է և մայրուղիներին, և վազքուղում»:


Մեքենան ագրեսիվ արտաքին վահանակներ է ստացել, ինչպես նաև նոր բամպերներ, նոր ռադիատորի քողարկիչ և հովացման անցքերով կապոտ: Բացի այդ, լիմուզինը ստացել է կարբոնային վրադիրներ և արտամղման համակարգի 4 ելքերով հետևի բամբեր:


Ուժային ագրեգատը նույնպես ահռելի «ներարկումներ» է ստացել: Հինգ լիտր աշխատանքային ծավալով V8-ը կրկնակի տուրբոներմղիչների հաշվին այժմ 650 ձիաուժ և 765 Նմ ոլորող մոմենտ հզորություն ունի, որը փոխարկվում է 8-աստիճան «ավտոմատի» միջոցով: Նման շարժիչով լիմուզինը 0-ից 100 կմ/ժ արագության հասնում է 4,2 վայրկյանում:

 

Բացի շարժիչի հզորացումից TMG Sports 650 դարձած Lexus LS 460-ը ստացել է նաև շատ այլ կատարելագործումներ, որոնք ապահովում են առավելագույն ապահով մրցարշավային վարում: Մասնավորապես՝ հզոր արգելակային համակարգ և սպորտային կախոցներ՝ վերափոխված ղեկային կառավարման հետ միասին: