Ռուսաստանը կաջակցի պաղեստինցիներին ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ

23:30 • 28.11.12

Ռուսաստանը կողմ կքվեարկի Պաղեստինի՝ ՄԱԿ-ում դիտորդ - պետության կարգավիճակ ստանալու բանաձևի ընդունմանը, հաղորդում է BBC-ն:


Այդ հարցով քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի:


«Ինչպես բազմիցս հաղորդվել է, ՌԴ-ն կողմ կքվեարկի այդ բանաձևին` հաշվի առնելով մեր սկզբունքային դիրքորոշումը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


Ըստ BBC-ի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլիամ Հեյգը ավելի վաղ ասել էր, որ Լոնդոնը, ամենայն հավանականությամբ, քվեարկության ժամանակ ձեռնպահ կմնա, չնայած դեմ չէ պաղեստինցիների դիտորդ - պետության կարգավիճակ ստանալուն:


Միևնույն ժամանակ, Հեյգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է մի շարք երաշխիքներ ստանալ, որ պաղեստինցիները պատրաստ կլինեն Իսրայելի հետ բանակցությունների գնալ առանց նախապայմանների: