Վենեսուելայում զորահանդեսի ժամանակ ինքնաթիռ և ուղղաթիռ են վթարի ենթարկվել

10:52 • 28.11.12

Վենեսուելայում զորահանդեսի ժամանակ վթարի են ենթարկվել K-8 ուսումնամարզական ինքնաթիռն ու դեպքի վայր մեկնած ռազմական ուղղաթիռը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ 


Չինաստանում արտադրված ինքնաթիռը կորցրել է կառավարումը և ընկել տոնական միջոցառման ցուցադրական թռիչքի ժամանակ, որը նվիրված էր Վենեսուելայի ՌՕՈՒ-ի ստեղծման տարեդարձին։


Դեպքի վայր ուղարկված Cougar ռազմական ուղղաթիռը, որը պետք է օգներ օդաչուներին, նույնպես վթարի է ենթարկվել։


Երկրի տեղեկատվության նախարարի տարածած հայտարարությունում ասվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Փրկարարական աշխատանքներին մասնակցած ուղղաթիռի վթարի մասին ոչինչ չի հաղորդվում։


Միջադեպը տեղի է ունեցել Վենեսուելայի կենտրոնական մասի Էլ Լիբերտադոր ավիաբազայի շրջակայքում։
 

Զոհերի մասին չի հաղորդվում։