Եմենի մայրաքաղաքում սաուդյան դիվանագետ է սպանվել

20:01 • 28.11.12

Սաուդյան դիվանագետ Խալեդ ալ-Անզին այսօր սպանվել է Եմենի մայրաքաղաքոում անհայտ անձանց կողմից: Եմենի անվտանգության ուժերի աշխատակիցների համազգեստով հանցագործների խումբը կրակ է բացել դիվանագետի ավտոմեքենայի ուղղությամբ՝ քաղաքի հարավի Հադդա թաղամասում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Դիվանագետի հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահը, ով Եմենի քաղաքացի էր:


Դեռևս հանցագործության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Եմենի իրավապահ մարմինները Սաուդյան Արաբիայի դեսպանատան հետ համատեղ հետաքննություն են սկսել հանցագործության հանգամանքները պարզելու և իրականացնողներին հայտնաբերելու նպատակով:


Ավելի վաղ, մարտին «Ալ Կաիդայի» գրոհայինների կողմից առևանգվել էր սաուդյան մի դիվանագետ, ով մինչ այժմ ահաբեկիչների ձեռքում է գտնվում: Նրա ազատ արձակման դիմաց գրոհայինները պահանջում են սաուդյան բանտերից ազատ արձակել այնտեղ պատիժ կրող իսլամիստներին: