Երևան–Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացել է 7-ամյա տղա, ևս 5-ը հոսպիտալացվել են
Երևան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին նոյեմբերի 28-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, իրար են բախվել «Համմեռ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը` 2005թ. ծնված Արմեն Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու երեք ուղևորները և «Համմեռ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










