Ավստրալիայում բացահայտվել է կրեդիտային քարտերի միջոցով իրականացված խոշորագույն դրամաշորթությունը
Մի քանի երկրների ոստիկաններ համատեղ գործողություն են իրականացրել ընդդեմ ռումինացիներից բաղկացած հանցագործ մի խմբի, որը, հավանաբար, կանգնած է Ավստրալիայի պատմության մեջ կրեդիտային քարտերի միջոցով իրականացված խոշորագույն մեքենայությունների հետևում։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Ռումինիայում ձերբակալված 7 մարդու մեղադրանք է առաջադրվել 30 հազար կրեդիտային քարտերի տերերի տվյալները գողանալու և դրանցով ընդհանուր առմամբ 30 մլն դոլար արժողությամբ գնումներ կատարելու մեջ։
Ավստրալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործները կոտրել են մոտ 100 փոքր ձեռնարկությունների համակարգչային համակարգերը։










