Բեռլինում անհայտ անձիք գրոհել են Իրանի դեսպանատունը

08:35 • 29.11.12

Գերմանիայի մայրաքաղաքում անհայտ անձիք չորեքշաբթի երեկոյան գրոհել են Իրանի դեսպանատունը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 


Ինչպես հայտնել են իրավապահ մարմիններում, մոտավորապես 30 մարդ ներխուժել են դիվանագիտական ներկայացուցչության տարածք, պոկել Իրանի պետական դրոշները և շենքի ուղղությամբ նետել ներկով տարաներ։


Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 10 հանցագործի։ Նրանց գործողությունների դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը մեղադրել դեսպանատան վրա հարձակումը։ «Ես ցավում եմ պատահածի համար։ Մենք կձեռնարկենք ամեն հնարավոր բան՝ իրանական դեսպանատունը և այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու համար։ Նման հարձակումները անընդունելի են»,- ասել է նախարարը։