Continental Airlines-ը մեղավոր չէ 2000թ. աղետի մեջ

21:26 • 29.11.12

Ֆրանսիական դատարանը Continental Airlines-ից հանել է պատասխանատվությունը 2000թ. Փարիզի մոտակայքում «Կոնկորդ» ինքնաթիռի կործանման համար: Դրա մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը հղում անելով Agence France-Presse կազմակերպությանը:

Վերսալում գտնվող վերաքննիչ դատարանը հաստատել է, որ ավիաընկերությունը թույլ է տվել սխալներ, սակայն դրանք չեն եղել կործանման պատճառը, գրում է Le Point-ը:

 

Միևնույն ժամանակ դատարանը հաստատել է, որ Continental-ը պետք է վճարի 1 միլիոն եվրո գումար Air France ավիաընկերությանը, ում պատականում էր կործանված «Կոնկորդը», վարկանիշային կորուստ պատճառելու համար»:

 

«Կոնկորդ» ինքնաթիռը կործանվել է 2000թ. հունիսի 25-ին, ինչի արդյունքում զոհվել է 113 մարդ, այդ թվում ուղևորները, անձնակազմը և մարդիկ, ովքեր գտնվում էին երկրի վրա:

2010թ. դեկտեմբերին դատարանը Continental ընկերությանը և նրա աշխատակիցներից մեկին մեղավոր են ճանաչել անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Ողբերգության պատճառ հանդիսացած երկաթի կտորը պոկվել էր Continenal-ի ինքնաթիռներից մեկից, որը օդ էր բարձրացել «Կոնկորդից» առաջ:

«Կոնկորդ» ինքնաթիռների շահագործումը դադարել է 2003թ. և հիմնական պատճառ համարում են 2000 թվականի աղետը: