Դեպարդյեն վթարի է ենթարկվել
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Փարիզում ավտովթարի է ենթարկվել, տեղեկացնումէ РИА Новости-ին՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Դեպքը պատահել է մայրաքաղաքի 17-րդ շրջանում գտնվող գեներալ Կատրուի հրապարակի մոտակայքում: Վթարից հետո դերասանը անցել է արյան մեջ ալկոհոլի քանակը չափող հետազոտություն, որի արդյունքները դրական էին: Ըստ ոստիկանության աղբյուրների տեղեկությունների՝ վթարի պատճառը երթևեկության այլ մասնակցի հետ բախման արդյունք չէ:
Սա նման առաջին միջադեպը չէ Դեպարդյեի մասնակցությամբ: Այս տարվա օգոստոսին Փարիզի կենտրոնական փողոցներից մեկով մոտոռոլերով երթևեկելիս բախվել էր մեքենայի, որից հետո նրա և մեքենայի վարորդի միջև բախում էր տեղի ունեցել:
Հետագայում մեքենայի վարորդին դատական հայց էր ներկայացվել Դեպարդյեին վնասվածքներ պատճառելու համար:










