«Դոմոդեդովո» օդանավակայանում 70 թռիչքներ հետաձգվել են՝ եղանակային պայմանների պատճառով

08:54 • 29.11.12

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են ավելի քան 70 թռիչքներ. տեղեկացնում է ռուսական Лента-ն։

Օդանավակայանում խախտվել է ինչպես վայրէջքների, այնպես էլ թռիչքների ժամանակացույցը։
 

Մոսկվայում և Մոսկվայի մարզում երեկ ձյան տեսքով տեղումներ են սկսել, որն ուղեկցվում է ուժգին քամով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշ շրջանների համար փոթորկի վտանգ է ազդարարել։
 

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները շարունակվելու են նաև այսօրվա ընթացքում։ Այն ուղեկցվելու է ջերմաստիճանի նվազմամբ և ուժգին քամիներով, որի արագությունը կարող է կազմել մինչև 15-20 մետր/վայրկյան։