Գյումրիում բերման են ենթարկվել երկու թմրամոլ՝ իրենց թմրանյութերով
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, նոյեմբերի 28-ին՝ ժամը 21.20-ին, Անի թաղամասի 3-րդ փողոցի թիվ 10/Ա շենքին կից գտնվող կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Գևորգ Հ.-ին և 1971 թ. ծնված, նախկինում դատված Գագիկ Մ.-ին:
Tert.am-ը Ոստիկանությունից տեղեկացավ, որ զննությամբ կիսաքանդ շինությունից հայտնաբերվել և առգրավվել է 1լ տարողության պլաստմասսե տարա` դեղին լուծույթով, 1լ տարողության պլաստմասե տարա` հատակին սպիտակ նստվածքով, 2լ տարողության պլաստմասե տարա` լցված 180գ սպիտակ փոշենման զանգվածով, լուցկու տուփ` յուրահատուկ հոտով, պինդ, չորացված ու մանրացված զանգվածով, օգտագործված և չօգտագործված ներարկիչներ:
Գևորգ Հ.-ն և Գագիկ Մ.-ն հայտնել են, որ իրենք թմրամոլ են, իսկ հայտնաբերվածը «կաֆետին» տեսակի դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:










