Եգիպտոսի նոր սահմանադրությունը, հնարավոր է, մի քանի ժամից պատրաստ լինի

00:59 • 29.11.12

Եգիպտոսի նոր սահմանադրությունը մշակող խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ նոր փաստաթուղթը հնարավոր է պատրաստ լինի արդեն այսօր երեկոյան, և առաջարկում է այն քվեարկության դնել հենց հաջորդ օրը, տեղեկացնում է BBC գործակալությունը:


Փաստաթուղթը դեռևս պետք է արժանանա երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հավանությանը: Նախագահի կողմնակից իսլամիստական կազմակերպությունները նշում են, որ այն նպատակ ունի հաղթահարել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը:


Միևնույն ժամանակ, հակառակորդները պնդում են, որ եթե արդյունքում ստեղծվի նոր փաստաթուղթ, որի հոդվածների մեծամասնությունը կպաշտպանի «Մուսուլման եղբայրների» իրավունքները, ապա դա ավելի կխորացնի երկրի ճգնաժամային իրավիճակը: