ԵԺԿ նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը, Վրաստանի նախագահը և Մոլդովայի վարչապետը կգան Հայաստան
Նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Գագաթնաժողովին կմասնակցեն ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:










