Լա –Մանշի թունելում հրդեհ է. գնացքները կանգնեցվել են

20:45 • 29.11.12

Լա-Մանշ նեղուցի տակ փորված թունելում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է հրդեհի պատճառով: Ինչպես հաղորդում է «Եվրաթունել» երկաթգծի օպերատոր ընկերությունը, հրդեհը բռնկվել է բեռնատար գնացքներից մեկում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Գործակալության նախնական տվյալներով, արտակարգ իրավիճակի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհի պատճառներն ու հանգամանքները հետաքննվում են: