Գիտնականները օձի նոր տեսակ են հայտնաբերել, որը բարակ և շատ երկար մարմին ունի (լուսանկարներ)

23:00 • 29.11.12

Բարակ և շատ երկար օձի տեսակ է վերջերս հայտնաբերվել Էկվադորի տարածքում: Հետազոտողների նշում են, որ խոսքը վերաբերում է հաստագլուխ գոտենման օձի նոր տարատեսակին, որը բնակվում է Էկվադորի հյուսիս արևմտյան անտառներում, հաղորդում է www.upi.com-ը:

 

Գիտնականների հայտնաբերած նոր տեսակը 7-րդն է հաստագլուխ գոտենման օձերի դասում: Միայն ԴՆԹ հետազոտության միջոցով ստացված տեղեկություններն են հնարավորություն տվել պարզել Imantodes chocoensis-ի և Անդերի մյուս հատվածում, Ամազոնկայի շրջանում բնակվող այլ տեսակների միջև սերտ ազգակցական կապը:

 


«Օձի նոր տեսակի և իր մոտ տեսակների միջև նման առանձնացած բնակության միակ հնարավոր բացատրությունը անդյան խմբի սալերի՝ ինչ որ շրջանում տեղի ունեցած բարձրացումն է մյուսի նկատմամբ: Դրա արդյունքում ստեղծվել է օձերի երկու խումբ, որոնցից յուրաքանչյուրը զարգացել է մյուսից առանձին` մեկը Չոկո շրջանում, մյուսը Ամազոնի շրջանում», - ասել է կենսաբան Օմար Տորես-Կարվաժալը Էկվադորից :