Իրանը նոր ռազմածովային սպառազինություն է ներկայացրել Հորմուզի նեղուցի զորավարժություններում

00:12 • 29.11.12

Հրթիռային հածանավ, երկու սուզանավ և օդային բարձիկի վրա իրանական արտադրության նավեր են ներկայացվել Իրանի Իսլամական հանրապետության ռազմածովային նավատորմի զորավարժությունների ժամանակ, որոնք անցել են Բանդեր-Աբաս նավահանգստի մոտակայքում` Հորմուզի նեղուցում, հաղորդում է INTERAX գործակալությունը:


Միևնույն ժամանակ իրանական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի ՌԾՈւ հրամանատար ադմիրալ Հաբիբոլա Սայարիի խոսքերը, ով, մեկնաբանելով զորավարժությունների ընթացքը, հայտարարել է, որ «Իրանը նորագույն տեխնոլոգիաներ և առաջատար արտադրություն ունի, որոնցով կարող է ապահովել իր պետական սահմանի պաշտպանությունը»: