Իսրայելի գերագույն դատարանը մերժել է բոսնիացի սերբի բողոքարկումը

20:24 • 29.11.12

Իսրայելի գերագույն դատարանը մերժել է բոսնիացի սերբի բողոքարկումը, ով ջանում է հասնել նրան, որ իրեն չարտահանձնեն Բոսնիային, որտեղ նրան ցանկանում են դատել ռազմական հանցագործությունների համար, հաղորդում է BBC-ն:


Ալեքսանդր Ցվետկովը, ով ամուսնացած է Իսրայելի քաղաքացու հետ և իսրայելական քաղաքացիություն ունի, ձերբակալվել է նախորդ տարի այն բանից հետո, երբ վկաները ցույց են տվել, որ նա մասնակցել է 1995թ. Սրեբրենիցա քաղաքում իրականացված ջարդերին:


Օգոստոս ամսին իսրայելական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Ցվետկովին կարելի է արտահանձնել Բոսնիա: Ինքը՝ կասկածյալը, հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, պնդելով, որ երբ սերբերը գրավել են Սերեբրենիցան նա միայն բանակային վարորդ է եղել: