Մեդվեդևն ու Բեզռուկովը հայտնվել են ՌԴ ոչ ազդեցիկ տղամարդկանց ցանկում՝ ըստ GQ ամսագրի
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնվել է ՌԴ ոչ ազդեցիկ տղամարդկանց 2012թ. ցանկում՝ ըստ GQ ամսագրի, հայտնում է Газета-ն։
Ամսագիրը Մեդվեդևին անվանել է «մարդ, որը չկարողացավ ազդել և ոչ մի բանի վրա, չնայած կարող էր»։
Վարչապետից բացի, ցանկում են հայտնվել նաև «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Միխաիլ Պրոխորովը, Pussy Riot պանկ ռոք խմբի նախկին փաստաբաններ Մարկ Ֆեյգինն ու Նիկոլայ Պոլոզովը, ընդդիմադիր ակտիվիստներ Մաքսիմ Կացն ու Իլյա Վարլամովը։
Բացի այդ, ցուցակում հայտնվել են նաև Բորիս Բերեզովսկին, ֆուտբոլիստ Իգոր Դենիսովն ու Ալեքսանդր Կերժակովը, դերասան Սերգեյ Բեզռուկովը, այլք։










